Հայերեն   English   Русский  

​Գնա՞լ փոխզիջումների, թե ոչ Արցախի հարցում. Դաշինքների դիրքորոշումը


  
դիտումներ: 815

Արցախի հիմնախնդիրը կարևորագույնն է Հայաստանի քաղաքականության համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատկերացնում է արժանապատիվ փոխզիջումային տարբերակով լուծում:

«Ղարաբաղյան հարց և ՀՀ Զինված ուժեր. Քաղաքական միավորումների դիրքորոշումները և նախընտրական ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վաղինակ Շուշանյանը նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում պետք է ներգրավված լինի ԼՂՀ բնակչությունը, քանի որ դա նրանց որոշելու խնդիրն է և նրանք դիտվում են որպես հակամարտության կողմ. «Մենք նրանց ռազմավարական գործընկերն են, նույն արյունը կրող ժողովուրդ ենք և պետք է որպես պետական ապարատ միջազգային շրջանակներում ներգրավենք, հուշումներ տանք որպես կայացած պետություն դեպի անկախություն»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը համաձայն չէ Շուշանյանի տեսակետի հետ. Արցախի Հանրապետությունը համակարգային առումով ավելի կայացած պետություն է, քան Հայաստանը: Այս առումով մենք իրենցից սովորելու բան ունենք»:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ, ըստ իրենց դիրքորոշման, Արցախի խնդիր պետք է լուծվի հօգուտ նրա միջազգային ճանաչման.« Դա առաջին քայլն է: Դրանից հետո բանակցային սեղանի շուրջ պետք է քննարկվի հայ-ադրբեջանական ժողովուրդների միջև խնդրի լուծման տարբերակները, որտեղ, իհարկե, խնդրի փոխզիջումային տարբերակը չի բացառվում: Սակայն միայն Արցախի Հանրապետության ճանաչումից հետո»:

«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը գտնում է, որ Արցախյան խնդիրը պահանջում երկու մոտեցում՝ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագիր.«Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նախապայմանը: Մինչ այդ բանակցությունների սեղանի շուրջ քննարկել փոխզիջումների հավանականությունը «Ելք» դաշինքը համարում է ոչ խելամիտ: Երկսարաժամկետ հեռանկարում ամենակարևոր բաղադիրչը հզոր տնտեսությունն է: Առանց հզոր տնտեսություն ունեցող Հայաստանի, որը հարկ եղած դեպքում կարող է իր ուսերին տանել և խաղաղությունը, և պատերազմը, մենք չենք կարող ապահովել մեր երկարաժամկետ անվտանգությունը՝ լինելով բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում, որն այսօր առկա է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: