E վիտամինը (տոկոֆերոլի ացետատ)
Որպես հակաօքսիդանտ՝ E վիտամինը պաշտպանում է բջիջները վնասումից, դանդաղեցնում ազատ ռադիկալների ձևավորումը: Մյուս ճարպալույծ վիտամինները պաշտպանում է քայքայումից, նպաստում А վիտամինի ներծծմանը: E վիտամինը դանդաղեցնում է ծերացումը, կանխում ծերունական պիգմենտացիայի առաջացումը:
Այս բոլոր դրական հատկությունների հետ չպետք է մոռանալ, որ այն կանխարգելիչ դեր ունի, այսինքն՝ չի կարող վերականգնել արդեն գոյություն ունեցող խնդիրները:
E վիտամինի հիմնական գործառույթները.
-E վիտամինը պաշտպանում է բջջային կառույցները ազատ ռադիկալներով քայքայումից (գործում է հակաօքսիդանտի պես),
-խոչընդոտում է թրոմբառաջացումը,
-մասնակցում է հորմոնների սինթեզին,
-պաշտպանում է իմունիտետը,
-հակաքաղցկեղային ազդեցություն ունի,
-մկանունքի նորմալ գործունությունն է ապահովում ևն:
Աղբյուրները
-Բուսական ծագման աղբյուրներ են համարվում արևածաղկի, բամբակի ու եգիպտացորենի ձեթերը, խնձորը, նուշը, գետնանուշը, կանաչ տերևավոր բանջարեղենը, հացահատկեղենը, լոբազգիները, ձվի դեղնուցը, լյարդը, կաթը, վարսակաձավարը, սոյան, ցորենն ու դրա ծիլերը:
-E վիտամինով հարուստ բույսեր են խատուտիկը, վուշի սերմերը, եղինջը, վարսակը, ազնվամորու տերևները, մասուրը:
E վիտամինի անբավարարության ախտանշանները
Առաջին ու ամենավաղ ախտանշանը մկանային դիսթրոֆիան է: Անբավարարության հետևանքը կարող է հանգեցնել արյան կարմիր մարմնիկների՝ էրիթրոցիտների կյանքի տևողության կրճատման. դրանից տուժում են սրտամկանն ու վերարտադրողական ֆունկցիաները:
Ցուցումները.
- հիպովիտամինոզը,
- ֆիզիկական լարվածությունը,
- դաշտանային ցիկլի խանգարումը,
- հղիության ընդհատման սպառնալիքը,
- մաշկային որոշ հիվանդություններ, փսորիազը,
- մակերեսամերձ անոթների կծկումը ևն:
E վիտամինի ավելցուկ
Տևական հետազոտությունների ընթացքում լուրջ երկրորդային հետևանքներ վիտամինի ավելցուկի պարագայում չեն հայտնաբերվել: Մեծ չափաբաժինների դեպքում հնարավոր է, որ սրտխառնուք, գազագոյացում, լուծ ու արյան բարձր ճնշում առաջանա, որոնք սակայն անցնում են անհետևանք: