Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում գենդերային հավասարության հետ կապված վիճակը վատացել է. The Global Gender Gap Index


  
դիտումներ: 801

Ադրբեջանը Գլոբալ գենդերային բացի ցուցանիշի (The Global Gender Gap Index) շրջանակներում 142 երկրների շարքում զբաղեցրել է 94-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, այս ցուցանիշը կազմելիս հաշվի է առնվել աշխարհի երկրներում սեռերի հավասարությունը չորս հիմնական ոլորտներում`տնտեսական մասնակցություն և կարիերայի հնարավորություններ (այստեղ Ադրբեջանը 52-րդ տեղում է), կրթություն (92-րդ տեղ), առողջություն և գոյատևում (137-րդ տեղ), քաղաքական իրավունքներ և հնարավորություններ (127-րդ տեղ):

Ադրբեջանում, ի համեմատություն 6 տարի առաջ եղած իրավիճակի, գենդերային հավասարության հետ կապված վիճակը վատացել է: Ամենադրական ցուցանիշը գրանցվել է 2006թ.-ին (59-րդ տեղ):

Ըստ կայքի`հետխորհրդային երկրների թվում առաջին տեղը զբաղեցնում է Լատվիան (15-րդ տեղ), այնուհետև` Մոլդովան (25), Բելառուսը (32), Ղազախստանը (43), Լիտվան (44), Ուկրաինան (56), Էստոնիան (62), Ղրղզստանը (67), Ռուսաստանը (75), Վրաստանը (85), Տաջիկստանը (102): Չկան տվյալներ Ուզբեկստանի և Թուրքմենստանի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: