Հայերեն   English   Русский  

Խոշոր ավտովթար Գողթ գյուղում. 11 վիրավորների մեջ ՌԴ քաղաքացիներ կան


  
դիտումներ: 1895

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երեւան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի եւ Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 11 հոգի, որոնց մեջ են նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետնրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղի բնակիչները եւ մի մասին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գողթ գյուղի բժշկական կենտրոնի բժիշկները, մի մասին էլ՝ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: