Հայերեն   English   Русский  

Դժբախտ պատահար Թուրքիայում. 21 մարդ վիրավորվել է


  
դիտումներ: 312

Թուրքիայի Մանիսա նահանգի Սալիհլի քաղաքում գյուղատնտեսության աշխատակիներին տեղափոխող միկրոավտոբուսի և ևս երկու բեռնատարի ու միկրոավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ենի շաֆաք» թերթը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով 19:00-ի մոտակայքում: Բախման արդյունքում միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, որոնց թվում եղել են նաև գյուղատնտեսության աշխատակիցներ:

Վիրավորվածները հոսպիտալացվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: