Հայերեն   English   Русский  

Որեւէ գաղտնիք չկա. վարչապետը բացատրել է՝ ինչպես ստացվեց, որ գազն էժանացավ


  
դիտումներ: 2316

Գազը սպառողների համար էժանացնելու՝ նոր կառավարության նախաձեռնության մեջ որեւէ հետին նպատակ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե դա ժամանակավոր նախաձեռնություն է, որը կատարվում է իշխող կուսակցության նախընտրական արշավի շրջանակում։ Վարչապետը վստահեցրել է, որ իր միակ նպատակը տնտեսությունն ակտիվացնելն է,հաղորդում է news.am-ը:

Վարչապետն ասել է, որ գազի էժանացմանը նպաստել է մի քանի գործոն՝ հնարավոր տրանզիտի գնի նվազեցում Վրաստանում, քանի որ հունվարի 1-ին ավարտում է պայմանագիրը, «Գազպրոմ Արմենիայի» վարկային բեռը նվազում, գազի գնի նվազեցմամբ շուկան մեծացնելու եւ մուտքերն ավելացնելու փորձ։

«Եվ վերջին գործոնը՝ շուկայի կայունության եւ մեծացման համար «Գազպրոմի» հիմնադիրն ասել է, որ Ձեր ֆինանսական ռիսկերին տեր կկանգնեմ»,- ասել է վարչապետը:

Հարցին, թե ո՞րն է «Գազպրոմ Արմենիա»-ի մոտիվացիան, Կարեն Կարապետյանն ասել է, որ այդտեղ նույնպես գաղտնիք չկա, դա զուտ բիզնես տրամաբանություն ունի։

«Մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ նստել բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես՝ որպես վարչապետ, շահագրգռված եմ բիզնեսին մաքսիմալ առավելություն տալ, բայց որեւէ ընկերության հաշվին չեմ կարող դա անել, քանի որ դա նույնն է, որ խեղդեմ մյուսին ու մյուս կողմից, անհասկանալի է՝ կլավացնեմ մյուսին, թե ոչ: Ես ասել եմ, որ ձեր շուկան կրճատվում է, տնտեսական ակտիվությունը նվազումը է՝ ամեն անգամ գալու եք, նոր մարժա ուզեք: Դուք շուկան մեծացնելու խնդիր ունեք։ Տրամաբանական առաջարկ ենք արել, հիմա կարեւոր է, թե շուկան ոնց կարձագանքի»,- ասել է նա։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ եթե շուկան մեծանա եւ «Գազպրոմ Արմենիա»-ն տեսնի, որ շուկան արձագանքում է, այդ էքսպերիմենտը կշարունակի: «Ինձ որպես վարչապետ ձեռք է տալիս, որ էքսպերիմենտը երկար լինի, ցանկանում եմ, որ «Գազպրոմ»-ի համար էլ ստացվի, որ չփոշմանեն, շատ պարզ է, որևիցե գաղտնիք չկա»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: