Հայերեն   English   Русский  

Բնության հերթական ֆենոմենը. երկգլխանի շնաձկներ


  
դիտումներ: 748

Երկգլխանի շնաձկների մասին լսելիս առաջին պահին մտածում ենք ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի մասին: Բայց իրականում նրանք գոյություն ունեն և գիտնականների պնդմամբ գնալով ավելի հաճախ են հանդիպում օվկիանոսում:

Մի քանի տարի առաջ ձկնորսները Ֆլորիդայի ափերում որսացել էին շնաձուկ, որի արգանդում կար երկգլխանի պտուղ: 2008 թ.-ին մեկ այլ ձկնորս Հնդկական օվկիանոսում հայտնաբերել էր երկգլխանի կապույտ շնաձկան սաղմ :

Կապույտ շնաձկներ մինչ օրս արձանագրված ամենամեծ քանակով երկգլխանի սաղմեր են ունեցել, քանի որ նրանք կրում են մինչև 50 ձագ:

Վերջերս իսպանացի հետազոտողները հայտնաբերել երկգլխանի սաղմ նաև ատլանտյան կատվաշնաձկան արգանդում, ինչը փաստում է նման ֆենոմենի աճի և տարածման մասին:

երկգլխանի շնաձուկ

երկգլխանի շնաձուկ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: