Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի խաբված քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց


  
դիտումներ: 581

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են քայլեր ձեռնարկել բնակելի շենքերի շինարարությամբ զբաղվող “Hayan” կոպերատիվի աշխատակիցների դեմ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Բողոքի պատճառ հանդիսացել է այն փաստը, որ քաղաքացիները արդեն 9 տարի չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարանները, որոնք իրենք ձեռք են բերել բնակելի շենքների շինարարությամբ զբաղվող “Hayan” կոպերատիվից: Դրանք դեռ չեն կառուցվել: Որոշ բնակարաններ վաճառվել են միանգամից մի քանի սեփականատերերի:

Ինչպես պնդել են նախագահի աշխատակազմի շենքի դեմ հավաքված ցուցարարները, այդ կոպերատիվի ղեկավարները արդեն լքել են Ադրբեջանը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների կողմից ընդունված ցուցարարներին տեղեկացրել են, որ իրենց բողոքը ստուգման համար ուղարկվել է գլխավոր դատախազություն, և մեկ ամսվա ընթացքում նրանց կտեղեկացնեն բնակելի շենքների շինարարությամբ զբաղվող “Hayan” կոպերատիվի ղեկավարության նկատմամբ կիրառվելիք միջոցառումների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: