Հայերեն   English   Русский  

Հայաստանը պետք է իր շահերին համապատասխան գործի. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 959

«Մենք ունենք սեփական շահեր և դրանցով պետք է շարժվենք: ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է և միայն տնտեսական ոլորտի խնդիրներով է համագործակցում: Հայաստանի նախարարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Եվրաինտեգրումը շարունակելու մտադրության մասին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Ժառանգության կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա` պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել, որպեսզի մինչև տարվա վերջ ստորագրվի Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը. եթե ժամանակի ընթացքում Հայաստանը չվերականգնի անվտանգության ոլորտում քաղաքական բաղադրիչների բարեփոխումների համագործակցությունը Եվրամիության հետ, ապա իրավիճակն ավելի վատ կլինի: «Դեռևս 2013 թվականին հայտարարվել էր, որ Հայաստանը պատրաստ է բարփոխումների: Մնում է այդ հայտարարությանը համապատասխան գործողություններ կատարել», - նշեց նա:

Անդրադառնալով Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի այցելությանը ԱԺ պատգամավորը նշեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է , որ Գերմանիան ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. «Գերմանիայի հետ լավ հարաբերություններ ունենք, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում: Հանդիպմանը քննարկվելիք թեմաները շատ հետաքրքիր կլինեն»:

Խոսելով հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի մասին` Թևան Պողոսյանը նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի հենց տեղում. «Այնտեղ ամեն ինչ պարզ կլինի: Երեկ պարոն Հակոբյանը մանրամասն ներկայացրել է քննարկումները. երևի ճիշտ չի լինի նորից մեկնաբանել կամ ավելին կրկնել»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: