Հայերեն   English   Русский  

​Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն ունի. ԵՄ


  
դիտումներ: 906

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում նախատեսվելիք հանդիպումը դրական քայլ է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

“Բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը շատ կարևոր է: Մենք ակնկալում ենք, որ նման նախաձեռնությունները կնպաստեն գործող ստատուս քվոյի փոփոխությանը”, -ասել է Մարդը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել էր Փարիզ հանդիպման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: