Հայերեն   English   Русский  

Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները


  
դիտումներ: 790

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովՙ Եվրանեսթ՚-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Պարոն Զաքարյանը տեղեկացրել է, որ մասնակցել է ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին, որին Եվրոպական խորհրդարանի կողմից ներկայացվել է Բյուրոյի նոր ընտիր անդամների կազմը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ 2013 թվականի մայիսին տեղի ունեցած ՙԵվրանեսթ՚ ԽՎ լիագումար նիստում որոշում է ր կայացվել հերթական նիստն անցկացնել Հայաստանում, սակայն Եվրոպական խորհրդարանի ընտրությունների հետ կապված` այն հետաձգվել էր: Նիստում հաստատվել է ՙԵվրանեսթ՚ ԽՎ չորրորդ լիագումար նիստը 2015 թ.-ի մարտի 16-20-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը: Խոսելով Հայաստանում անցկացվելիք ՙԵվրանեսթ՚ ԽՎ-իաշխատանքներից` պարոն Զաքարյանը նշել է, որ այն բարձր մակարդակով անցկացնելո ւհամար խորհրդարանում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ: Ըստ պարոն Զաքարյանի`հաջորդ լիագումար նիստում քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2014-2020 թվականների ընթացքում Արեւելյան գործընկերության համագործակցության վերաբերյալ, տնտեսական հարցերի հանձնաժողովը`Արեւելյան գործընկերության տարածքում կոմունիկացիոն եւ հաղորդակցության խնդիրներին առնչվող, սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովը` Արեւելյան գործընկերության տարածքում մշակութային եւ միջմշակութային երկխոսության վերաբերյալ եւ էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովում՝Արեւելյան գործընկերության անդամ երկրներում նոր էներգառեսուրսների, նորացվող էներգետիկայի եւ այլընտրանքային էներգիայի որոնման հնարավորությունների վերաբերյալ զեկույցներ:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: