Հայերեն   English   Русский  

Վրաստանի խորհրդարանում հայտնվել է հայազգի 3 պատգամավոր


  
դիտումներ: 1253

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում վրացական պառլամենտում հայտնվել է 3 հայ պատգամավոր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրանցից երկուսը`մեծամասնական կարգով են ընտրվել, իսկ իշխող «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում ընդգրկվել է Հենզել Մկոյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն սա կարող է ունենալ, Ալիկ Էրոյանցն ասաց, որ առավել մեծ են մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների հնարավորությունները:

Ըստ վրացագետի՝ որոշակի խնդիրներ դեռևս մնում են: Անգամ ցեղասպանության ճանաչման գործընթացում նրանք բավական կրավորական կեցվածք են դրսևորում:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների, ապա Ջոնի Մելիքյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանա: Սակայ նույնիսկ, եթե իշխանափոխություն լիներ, վրացագետի չի կարծում, որ հարաբերությունների բնույթը կփոխվեր:

«Որպես իշխանություն մնում է «Վրացական երազանքը», պարզապես այս անգամ լինելու է միայնակ` որպես առանձին միավոր կոալիցիայի փոխարեն: Նոր կարգավիճակը հնարավորություն կտա գործել ավելի ազատ: Այս քաղաքական ուժն, ազատվելով պրոեվրոպական քաղաքական ուժերից, կարող է ազատ լինել ռուս- վրացական հարաբերություններում, ինչն էլ անուղղակի կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Ալիկ Էրոյանցն իր հերթին հավելեց, որ «Վրացական երազանքի» որդեգրած` հարևանների հետ հավասարակշռված հարաբերությունների քաղաքականության պահպանումը կշարունակվի, ինչը կանդրադառնա նաև ՀՀ հետ հարաբերությունների վրա:

Սակայն Վրաստանում, հատկապես Ջավախքում, շարունակում են արդիական մնալ մի շարք խնդիրներ և սահմանափակումները, որոնք մտցվել էին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, մինչև օրս էլ պահպանվում են. «Ջավախքում դեռևս շարունակում են ընդգծված մնալ հայերեն կրթության խնդիրները: Սեփականության հետ կապված խնդիրներ կան: Նոր կառավարությունը պետք է զբաղվի այս հարցերով»,- ասաց Ալիկ Էրոյանցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: