Հայերեն   English   Русский  

​Հայտնի են այն երկրները, որտեղ կանայք ամենաքիչն են զբաղվում տնային գործերով


  
դիտումներ: 978

Գիտնականները պարզել են, թե վերջին 50 տարիներին ինչպես է փոփոխվել տնային պարտականությունների բաժանումը: Մանրամասն արդյունքները հրապարակվել են Demographic Research ամսագրում:

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալարանի մասնագետները 1961 թվականից հետևել են 19 երկրների բնակիչների կենցաղային վարքագծին: Նրանք հաշվել են, որ կինը միջինում տնային աշխատանքների վրա 2 ժամ ավելի շատ է ծախսում, քան տղամարդը: Սակայն, վերջին տարիներին գենդերային հավասարության միտում է նկատվում: Ինչպես պարզվել է, տնային աշխատանքների վրա ամենաշատ ժամանակը հատկացնում են իսպանուհիներն ու իտալուհիները: Դեռևս 30 տարի առաջ իտալուհիները տնային աշխատանքով 243 րոպե ավել էին զբաղվում, քան տղամարդիկ: Մեր օրերում տարբերությունը կազմում է 183 րոպե: Նման միտում է նկատվում նաև Իսպանիայում, որտեղ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, 139 րոպե ավելի են հատկացնում տնային աշխատանքներին (2009 թվականի արդյունքներով):

Մեծ Բրիտանիայում կանայք նվազեցրել են տնային աշխատանքները. եթե 1961 թվականին նրանք ծախսում էին 195 րոպե ավել, քան տղամարդիկ, ապա 2005-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 74 րոպեի: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի տղամարդիկ ավելի շատ են սկսում զբաղվել տնային գործերով:

Գենդերային հավասարության առումով կենցաղային գործերում առաջատար դիրքերում են հյուսիսային երկրների բնակիչները: Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, ինչպես նաև Կանադայում կանայք տղամարդկանց համեմատ ընդամենը մեկ ժամ են ավել ծախսում:

«Ընդհանուր միտումը տանում է դեպի տղամարդկանց և կանանց տնային պարտականությունների հավասար բաշխմանը: Չնայած վերջին տասնամյակներում այդ միտման ակնհայտ աճին՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մի շարք երկրներում այս գործընթացի դանդաղեցում է նկատվում» - ասում է ուսումնասիրության համահեղինակ Օրիել Սալիվանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: