Հայերեն   English   Русский  

Կիևյան կոտլետ


  
դիտումներ: 11609

Սա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն:

Ահա մի տարբերակ ևս:

Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս 200 գ կարագ պաքսիմատ 70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության) 4-5 ձու: Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը կտրել,սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի: Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի: Միսը համեմել աղով ու պղպեղով, մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Կոտլետները թաթախել պաքսիմատի, հետո ձվի ու կրկին պաքսիմատի մեջ: 15 րոպե տապակել կաթսայի մեջ լցված ձեթով (պետք է այնքան ձեթ լցնել, որ կոտլետները ծածկվեն): Ապա հանել ու դնել անձեռոցի վրա, որ ձեթի ավելցուկը քամվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: