Հայերեն   English   Русский  

Երևանում բացվեց Հրանտ Շահինյանի հուշարձանը


  
դիտումներ: 1079

Երևանում հանդիսավորությամբ կատարվեց ժամանակակից օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման արարողությունը: Այն տեղադրված է անվանի մարմնմարզիկի մարզադպրոցի առջև ու այսուհետև դիմավորելու և ճանապարհ է դնելու մարզօջախի բոլոր սաներին:

Այն բացեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հրանտ Շահինյանի այրին՝ տիկին Էմման:

Քանդակագործը Գերասիմ Շահվերդյանն է, ճարտարապետը` Սարգիս Սարդարյանը: Արձանը միատարր բազալտից է, ունի հինգ մետր բարձրություն և կշռում է 31 տոննա: հուշարձանը կարուցվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով:

Ամուսնու` Հրանտ Շահինյանի մասին պատմեց և Գագիկ Ծառուկյանին շնորհակալական խոսք ուղղեց Էմմա Շահինյանը:

Վերջինս պմեծ պատիվ համարեց այն, որ հուշարձանի բացմանը ներկա են ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:

Թոմաս Բախն էլ կարևորեց, որ հերոսացած օլիմպիականներին Հայաստանում փառաբանում են, նրանց հիշատակը հավերժացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: