Հայերեն   English   Русский  

​Մուրաբա ֆեյհոայից


  
դիտումներ: 2949

Բաղադրությունը

1 կգ ֆեյհոա
1,5 կգ շաքարավազ (սառնարանում պահելու դեպքում` 1:1 հարաբերությամբ)

Պատրաստման եղանակը

Պտուղները լավ լվանալ, չորացնել, ապա հեռացնել պոչիկները: Մսաղացով աղալ ամենամանր անցքերով ու խառնել շաքարավազի հետ: Ի դեպ, այն ժամեր անց ավելի կթանձրանա: Կարելի է այդպես լցնել տարաների մեջ, սակայն, կարելի է 5 րոպե կրակին դնել եռացնել: Ցանկության դեպքում կարող եք պահածոյացնել:
Ֆեյհոան աչքի է ընկնում յոդի մեծ քանակությամբ, «ամենայոդային» պտուղն է, որը շատ լավ յուրացվում է օրգանիզմում: Ուստի շատ օգտակար է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Ի դեպ, ֆեյհոայի բաղադրության C վիտամինը հասունացմանը զուգընթաց ավելանում է:
Ֆեյհոա է առաջարկվում
- վահանաձև գեղձի հիվանդությունների
- С վիտամինի անբավարարության
- աթերոսկլերոզի կանխարգելման
- ցածր թթվայնությամբ ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների դեպքում:
Ունի ընդհանուր ամրապնդող ու տոնուսը բարձրացնող հատկություն:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: