Հայերեն   English   Русский  

Ջոն Քերին մեկնել է Ժնև մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին


  
դիտումներ: 456

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շտապ այցով մեկնել է Ժնև, որտեղ նա կփորձի նպաստել Սիրիայում հրադադարի վերահաստատմանը:

BBC-ի հաղորդմամբ այցի շրջանականերում Քերին անհետաձգելի բանակցություններ է ունենալու Սիրիայում ՄԱԿ-ի պատվիրակ Ստեֆան դի Միստուրայի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտգործնախարարների հետ: Քերին հայտարարել է, որ իր առաջնային խնդիրն է հասնել Հալեպում ընթացող մարտերի դադարեցմանը:

Հիշեցնենք, որ վերջին 10 օրվա ընթացքում Հալեպում ավելի քան 250 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ քաղաքում հրադադարի հաստատման ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Ըստ արևմտյան լրատվամիջոցների`քաղաքը ռմբակոծում են Սիրիայի կառավարական ուժերը և ռուսական օդուժը: Վերջիններս էլ պնդում են, որ իրենց գործողություններն ուղղված են «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ, որը ներառված չէ ավելի վաղ հայտարարված հրադադարի ռեժիմի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: