Հայերեն   English   Русский  

Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը


  
դիտումներ: 685

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը «վերադարձնել» խաղաղ ճանապարհով, սակայն չի բացառվում նաև հարցի լուծումը ուժի գործադրմամբ:

Ալիևը նշելով, որ ԼՂ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնային հարցն է, ընդգծել է, որ ադրբեջանցի դիվանագետների հետ նախորդ հանդիպումից հետո կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ալիևի խոսքերով` Հայաստանի վարած քաղաքականությունը թույլ չի տալիսՂարաբաղյան հարցը լուծել բանակցային ճանապարհով: Ադրբեջանի նախագահը իր երկրի դիվանագետներին կոչ է արել աշխարհին ներկայացնել «իրական փաստեր Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին»: «Ադրբեջանական հողերի վրա երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն»,-հայտարարել է Ալիևը` ըստ էության իր դիվանագետներին պատվիրելով կրկնել այս համոզմունքը միջազգային հարթակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: