Հայերեն   English   Русский  

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հավասարվել է ֆիթնես ակումբի մակարդակի. Կ. Գրիգորյան


  
դիտումներ: 1882

«Պաշտպանության նախարարության հայտարարությունը կարելի է որակել որպես մի վիճակ, երբ պարզապես մի բան պետք է ասել, սակայն ասելիք չկա: Հասկանալի է Արծրուն Հովհաննիսյանը սեղմօղակի մեջ է, այդ պատճառով ստիպված այդպես է պատասխանել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե` «Մարզահամերգային համալիրի մասին անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում»:

Կորյուն Գրիգորյանը շեշտեց, որ իրենք շարունակելու են աշխատել միայն իրավական դաշտում և գործից էժանագին շոու չեն սարքելու:
Համալիրի աշխատակիցը նշեց, որ մարզահամերգային համալիրի գործում շարունակվում են անօրինակությունները. «Կադաստրի փաստաթղթերից մեկում, որտեղ նշվում է, որ համալիրը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ներկայացվում է որպես Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում գտնվող մարզահամալիր, այսինքն` պատմամշակութային արժեք ունեցող շենքը հավասարեցվել է ֆիթնես ակումբի մակարդակի: Տեղեկանքում Կարեն Դեմիրճյանի անունը բացակայում է: Սա աբսուրդ է: Մարդիկ թքած ունեն. անում են այն, ինչ ուզում են », - նշեց համալիրի աշխատակիցը ` հավելելով, որ «Մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը չի կարող բողոքարկել և ճշտում պահանջել անվան վերաբերյալ, քանի որ չի համարվում կառույցի սեփականատերը:
«Երեկ տեղի է ունեցել դատական նիստ: ԴԱՀԿ ներկայացուցիչը բավականին ծավալուն թղթապանակ է ներկայացրել, որի միայն արտաքին ծավալն է մեծ, սակայն իրականում ոչինչ չի ասելու: Ամեն դեպքում պետք է ծանոթանալ դրան: Հաջորդ դատական նիստը պլանավորված է մյուս շաբաթվա ընթացքում», - ասաց Գրիգորյանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: