Հայերեն   English   Русский  

​Վրացական ԶԼՄ-ներն այս անգամ չեն աղավաղել իրականությունը. Ալիկ Էրոյանց


  
դիտումներ: 1721

Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս պահի դրությամբ վրացական մի քանի լրատվամիջոց է անդրադարձել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակին: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ վրացական ԶԼՄ-ները դեռ պահում են օբյեկտիվությունը, այն է՝ ներկայացնում են և՛ հայկական, և՛ ղարաբաղյան, և՛ ադրբեջանական կողմից եկող պաշտոնական տեղեկատվությունը: Առավելապես ակտիվ են տարածում ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները:

Նախկինում, սակայն և ցավոք, այդպես չէր. ադրբեջանական քարոզչամեքենայի արբանյակները լավ աշխատում էին Վրաստանում՝ հակահայկականության տարածման համատեքստում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: