Ի՞նչ է պատահել հայկական ծանրամարտին
- Տաշքենդում Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 7-ական մարզիկ և մարզուհի: Լրիվ կազմով հավաքականով էինք մասնակցում, քանի որ թիմային պայքարում խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեր մարզուհիներն առաջին անգամ էին այդպիսի պատասխանատու փորձությունում հանդես գալիս, թերևս այդ էր պատճառը, որ որոշ կաշկանդվածությունը նրանց խանգարեց, չկարողացան պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկով տեղ գրավել 15 ուժեղագույնների շարքում: Հայաստանի ընտրանին 17-րդն էր 67 երկրների ներկայացուցիչների մրցավեճում: Այդուհանդերձ, ամեն ինչ կորած չէ: Մեր մարզուհիներն ուղեգրեր կարող են նվաճել 2014-ի գարնանը կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում: Դրա համար անհրաժեշտ է 1-3-րդ տեղերը զբաղեցնել օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր չունեցող երկրների հավաքականների պայքարում: Այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի է. հնարավոր է 1-2 ուղեգրի արժանանալ: Ընդհանուր առմամբ, մեր մարզուհիների մրցելույթից գոհ եմ, քանի որ պատվիրած ծանրությունները չբարձրացնողներ, 0-ներ ստացողներ չեն եղել, բոլորն էլ նորմալ աշխատել են:
Մեր պատանի ծանրորդներն ավելի հաջողակ էին. +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 365 (165+200) կգ: Նա երկրորդն էր հրում և առաջինը` պոկում վարժությունում: Ի դեպ, Մարտիրոսյանը ճանաչվեց աշխարհի լավագույն պատանի ծանրորդ: Դրանով ամեն ինչ ասված է: Սիմոնը 16 տարեկան է, հեռանկարային մարզիկ է, իմ նախկին սանը, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի ազգականն է: Հույս ունենք, որ Սիմոնը կարճ ժամանակամիջոցում կտրուկ կբարելավի իր ցուցանիշները: 2012-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում նա 3-րդն էր, իսկ այժմ արդեն շռնդալից հաջողության է հասել: Մեր մարզիկներից 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մոտ էր մեդալակիր դառնալուն, սակայն բավարարվեց 5-րդ տեղով` 280 (125+155) կգ: Ինչևէ, մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի 2 ծանրորդ կմասնակցի պատանեկան օլիմպիական խաղերին: Դա առավելագույն թիվն է:
- Մեր չեմպիոնից բացի, Հայաստանից ուրիշ ո՞վ հանդես կգա այդ ստուգատեսում:
- Կարծում եմ` 85 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը, որը, հանդես գալով B խմբում, ի վերջո երկամարտում գրավեց 8-րդ տեղը` 283 (129+154) կգ: Նա Նազիկ Ավդալյանի եղբայրն է: Այդ մարզիկի տարիքը համապատասխանում է, որ իր կարողությունները փորձի պատանեկան օլիմպիական խաղերում: Մեր թիմի` ավելի բարձր արդյունք ցույց տված մյուս անդամները տարիքով մի փոքր նրանից մեծ են և մասնակցելու իրավունք չունեն: Մեր պատանիների մրցելույթները 90 տոկոսով գոհացնում են:
- Ի՞նչ կասեք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթի մասին: Նախ, ընդամենը 3 մարզիկէրգործուղվելմրցավայր: Հետո էլ մերոնք միայն մեկ փոքր մեդալի տիրացան: Ինչ խոսք, դա բավարար համարվել չի կարող:
- 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը միայն անձնական քաշի, ավելորդ գրամների պատճառով է երկամարտում զրկվել մեդալից և բավարարվել 4-րդ տեղով` 346 (160+186) կգ: Իսկ պոկում վարժությունում
մեր մարզիկը երկրորդ մրցանակակիր է դարձել: Նա 2012-ի համեմատությամբ իր ցուցանիշը
բարելավել է 11 կգ-ով: Մեր երկու ծանրքաշայիններից սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց պոկում
վարժությունում երկուսն էլ բարձրացրին 185 կգ: Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը չկարողացավ
հաղթահարել պատվիրված ծանրությունը` 210 կգ և 0 ստացավ, իսկ Գոռ Մինասյանը 215 կգ արդյունքով երկամարտում ցույց տվեց 400 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: Խնդիր կար: Հայկը զինծառայության մեջ է և
չկարողացավ այնպես նախապատրաստվել, որ լավագույն արդյունքը ցույց տա: Նրան չէին թույլատրում, որ ժամանակին միանա հավաքականի մարզվողներին: Ինչ վերաբերում է Մինասյանին,
ապա ինքս էլ զարմացած եմ, նա պետք է առնվազն 230 կգ բարձրացներ: Մայիսի 2-ին
Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Պերու, որպեսզի մասակցի աշխարհի
երիտասարդների առաջնությանը: Հույս ունեք, որ Մինասյանն առանց մեդալի չի
վերադառնա: Հայաստանից հանդես են գալու 2 ծանրորդ և 1 ծանրորդուհի:
Մինասյանից բացի, մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը
և 58 կգ քաշային Իզաբելլա Յայլիյանը:
- Քանի որ խոսք բացվեց ծանրորդուհիների մասին, ապա նախապես հայտնվել էր, որ
Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև Մելինե Դալուզյանը:
Ինչո՞ւ Տիրանայում մարզուհիների պայքարում Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չուներ:
- Մելինեն վնասվածք է ստացել: Նրան ծնկահոդի վիրահատություն է սպասում:
- Հիմնա խնդիրներ շա՞տ կան: Ինչո՞ւ մեր տիտղոսակիր մարզիկներին երկար ժամանակ է`
չենք տեսնում խոշոր ամասշտաբ ստուգատեսներում:
- Խանգարում են վնասվածքները, մարզիկները բուժվում են: Մասնավորապես,
գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը Գերմանիա է մեկնել, որպեսզի բուժի
ուսահոդի վնասվածքը: Հնարավորն արվում է, որ այդ կարգի խնդիրները կարգավորվեն:
- Իսկ մարզիկները պարբերաբար վարձատրվո՞ւմ են:
- 70 մարզիկ և մարզիչ թոշակ են ստանում:
- Կարելի՞է ասել, որ բախտը մեր ծանրորդներից երես է թեքել:
- Միանշանակ: Ինքս սնոտիապաշտ չեմ, բայց 2013-ն ինձ դուր չի գալիս: Փոքր հասակից էլ 13 թիվն իմ սրտով չի եղել: Այնպես որ ցանկալի է, որ ավելի վատ բաներ մեր ծանրորդների հետ առաջիկայում չպատահեն:
- Գուցե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի փոփոխությո՞ւնն է այդ ամենի պատճառը:
- Արմեն Շախազիզյանը հնարավորն անում է, որ մեր ծարորդները ֆինանսական որևէ խնդիր չունենան:
- Պերուի Լիմա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից ի՞նչ սպասելիքներ կլինեն:
- Մերոնք դատարկաձեռն չեն վերադառնա: Սակայն այս տարի ծանրորդների մեդալները քիչ կլինեն: Սերնդափոխություն է կատարվում:
Հ.Գ. Խոսակցություններ կան, որ Հայաստանի 4 ծանրորդև 3 ծանրորդուհի բռնվել են արգելված
դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: 3 ծանրորդև 1 ծանրորդուհի
կարգը խախտելեն 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական
առաջնության ժամանակ: 1 մարզիկև 2 մարզուհի բռնվելեն 2013-ին փետրվարին անցկացված
ստուգումից հետո: Առաջին փորձաքննության ժամանակ դրական արդյունք է ստացվել
Կարապետ Բարսեղյանի, ՆաիրաՀարությունյանի, ՄիքայելՄիքայելյանի, ԶորիկՊողոսյանի,
երկրորդ փորձաքննության ժամանակ` Աշոտ Բեկնազյանի, ՄարգարիտաՂազարյանի,
Նաիրա Հարությունյանի փորձանմուշներից: Ընդ որում, վերջինս հանցանքում բռնվել է
երկու անգամ: Մարզիկ-մարզուհիներին որակազրկում է սպառնում:
Եթեայսամենըհաստատվի, ապավստահորենկարելիէասել, որ 2013-ըմերերկրիերկաթախաղիվարպետներիհամարձախորդտարիէ: Հայաստանի ծանրամարտի
ֆեդերացիան էլ առնվազն 150 հազար դոլար պետք է վճարի, որպեզի մերոնց թույլատրեն միջազգային մրցումների մասնակցել: