Հայերեն   English   Русский  

Արաբական պետությունների լիգան նոր գլխավոր քարտուղար ունի


  
դիտումներ: 445

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 10-ին Կահիրեում տեղի ունեցած արտակարգ նիստի ընթացքում հաստատել են Եգիպտոսի կողմից առաջադրված Ահմադ աբու ալ-Ղեյտի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայտնում է arabic.rt.com-ը:

Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ահմադ Աբու ալ-Ղեյտը տևական խորհրդակցություններից ու քննարկումներից հետո նշանակվել է Արաբական պետությունների լիգայի 8-րդ գլխավոր քարտուղար։

73-ամյա նոր գլխավոր քարտուղարի հաստատումն անցելէ առանց քվեարկության։ Մասնակիցները եկել են ընդհանուր համաձայնության՝ 2016 թվականի հուլիսի 1-ից 5 տարի ժամկետով Եգիպտոսի ներկայացրած թեկնածուին նշանակել գլխավոր քարտուղար։

Հիշեցնենք, որ այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Նաբիլ ալ-Արաբիի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2016թ. հունիսի 30-ին: Նա հայտնել էր, որ մտադիր չէ ևս մեկ անգամ առաջադրվել այս պաշտոնում:

2010թ.՝ երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Աբու ալ-Ղեյտը քանիցս հայտարարել է, որ «Իսրայելը Եգիպտոսի թշնամին է»: Հաշվի առնելով նրա սուր դիրքորոշումը՝ իսրայելական իշխանությունները դատապարտել են ԱՊԼ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: