Հայերեն   English   Русский  

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունը կարևոր, շատ լուրջ քայլ էր. Լևոն Մարտիրոսյան


  
դիտումներ: 1165

«Կարևոր, շատ լուրջ քայլ էր, գուցե փոքր-ինչ ուշացած։ Իսկ մեր պետությունը կարող է չարձագանքել հայտարարութանը, որովհետև խոսքը գնում է եկեղեցապատկան կալվածքների, սեփականության վերադաձնելու մասին»,-Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունն այսպես գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը։

«Հայաստանի Հանրապետությունը չէ այն տարածքների իրավահաջորդը, որոնց վրա տեղի է ունեցել Ցեղասպանություն, իսկ առանձին անհատները, կազմակերպությունները, եկեղեցին իրավունք ունեն պահանջելու իրենց սեփականության վերադարձը»,-նշեց Լևոն Մարտիրոսյանը։ Բանախոսը նկատեց նաև, որ փաստաթղթային խնդիրներ կարող են առաջանալ,Թուրքիայի կամ միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու համար պետք է ունենանք անհրաժեշտ փաստաթղթային բազա:
«Քանի որ խոսքը գնում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի մասին, մենք չպետք է լուրջ ակնկալինքներ ունենանք, բայց կարևորը նախադեպն է, հարցը իրավական դաշտ տեղափոխելը»,-նշեց Լևոն Մարտիրոսյանը:
Իսկ այն հարցին, թե Թուրքիայի Սահմանադրական դատարանում պարտությունը նախադեպ չի՞ լինի հարցի հետագա ընթացի համար, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ խոսքը գնում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի մասին, որն աշխարհին հայտնի չէ որպես արդար, հումանիստական դատարան»:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նշեց. «100-ամյակին ընդառաջ, կարծում եմ, դա ավելի շատ քաղաքական մարտավարություն է, որ բոլոր հայկական կնճռոտ հարցերին գումարվի նաև այս հարցը, որ, տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ ունի նաև իրավական հզոր հիմք»:
Խոսքը գնում է Թուրքիայի ներսում որոշակիորեն ազատ և անկախ գործող հայկական եկեղեցու սեփականության իրավունքը վերականգնելու մասին: Սա լիովին այլ հարց է, և չի կարելի բերել այն նույնացնել պատմական հարցին:

«Եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանությունը 19-րդ դարում է տեղի ունեցել, այս քայլը համարում եմ ուշացած, սակայն եթե 100-ամյակին ընդառաջ ենք դիտում, ապա ճիշտ ժամանակն էր»,-նշեց Անուշ Սեդրակյանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: