Հայերեն   English   Русский  

​Հերթական արտառոց դեպքն ԱԺ-ում


  
դիտումներ: 1248

Երեկ խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ անվտանգության պետը հարձակում է գործել ակցիան լուսաբանող A1plus-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա:

"Տեղի է ունեցել լուրջ իրավախատում, որով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց մինչ այդ պատեհ կլինի, պարոն Սահակյան, որ այս հարցով ծառայողական քննություն ակցկացվի'',- այսօր ԱԺ նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ որակելով հիշյալ դեպքը, որպես ՛՛հերթական արտառոց դեպքն ԱԺ-ում:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ''Ժառանգություն'' խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և կոչ արեց անվտանգության ծառայության աշխատողներին հանդուրժողականության ու զսպման համապատասխան պատրաստումներ անցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: