Հայերեն   English   Русский  

Փոխնախարար Բախշյանը ամաչել է Գյումրու տոնին


  
դիտումներ: 1337

Այսօր հանրապետության երկրորդ քաղաքը, սպորտի, ԱՊՀ մշակութային և 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրին տոնում է ՙքաղաքի օրը՚: Մայրաքաղաքից ժամանած պաշտոնատար հյուրերի թիվը մեծ չէր, որը Գյումրու քաղաքապետը մեկնաբանեց երկրում արտակարգ դրությամբ, քանի որ հայտարարված է բոլոր պաշտոնյաները լինեն տեղերում: Հայրաքաղաքի տոնին մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Տոնական միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվեց նորակառույց փողոցի բացումով, որտեղ փոխնախարար Արտաշես Բախշյանը գյումրեցին ուղղված իր շնորհավորական խոսքում նշեց, թե մաղթում է, որ գյումրեցիները նորից դառնան այն մարդիկ, որով բոլորն հպարտացել և ուրախացել են, բոլորին ոգևորել, իսկ փողոցների նորոգման համար նշեց. ՙԵս կարծում եմ, քաղաքի համար մեծ խնդիր է փողոցների կառուցումը, և հատկապես Գյումրին կաղում է այդ առումով: Ես միշտ, երբ եկել եմ Գյումրի, երազել եմ այստեղ տեսնել բարեկարգ փողոցներ: Այսօր ես ամաչեցի, որ Գյումրու նման քաղաքի համար այս մի փողոցը բացվեց, բայց ես ուզում եմ, որ Գյումրիում բոլոր փողոցներն ասֆալտապատվեն՚ այնպես, ինչպես այսօր մենք տեսանք Ջիվանու փողոցը՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: