Հայերեն   English   Русский  

Գորբաչովը Օբամային և Պուտինին կոչ է արել վերջ դնել փոխադարձ թշնամանքին


  
դիտումներ: 926

Սովետական միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պահանջել է, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման անհապաղ հաղթահարեն իրենց անձնական հարաբերություններում առկա խնդիրները և հարթեն ուկրաինական ճգնաժամը, եթե չենք ցանկանում ոչնչացնել այն աշխարհը, որտեղ մենք բոլորս ենք բնակվում:

Այսօր Գորբաչովը երկու առաջնորդներին զգուշացրել է, որ իրենց փոխադարձ թշնամանքը լուրջ կոնֆլիկտ է առաջացնում արևելյան Եվրոպայում:

Նա Արևմուտքին զգուշացրել է անհապաղ դադարեցնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հովանու ներքո քաշելու սադրիչ քայլերը:

Նա նախազգուշացրել է, որ Ուկրաինայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար կարևոր է վերականգնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը:

Նա նշել է, որ սա նրանց պարտականությունն է, և նրանք պարտավոր են մի կողմ դնել իրենց տարբերությունները և սկսեն երկխոսությունը:

Նա պնդել է, որ ամեն ինչ կորած չէ, սակայն ԱՄՆ-Ռուսաստան սառեցված հարաբերությունների վերականգնումը կենսական նշանակություն ունի՝ ավելացնելով, որ երկու կողմերը պետք է դադարեցնեն պատժամիջոցները, որոնք վնասում են երկու կողմերին:

Այնուամենայնիվ՝ այսօր Ուկրաինայի ռուսամետ ապստամբները ինտենսիվ հրետանային ռմբակոծություն են իրականացնում՝ նախքան Մինսկում հրադադարի վերաբերյալ բանակցությունների տեղի ունենալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: