Հայերեն   English   Русский  

Մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ


  
դիտումներ: 968

Ճանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումներին առնչվող ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված խնդիրներն,

ինչպես նաև տեսանկարահանող սարքերի միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները լուծելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Արդյունքում 2014թ-ի հունիսի 21-ին փոփոխություններ են կատարվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և նվազեցվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:

  • Նախատեսվել է վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ տեսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտման դեպքում:
  • Օրենքը տարբերակված մոտեցում դրսևորեց հանրային տրասնպորտային միջոցներ վարողներին ծխելու համար պատասխանատվության ենթարկելիս՝ սահանելով ավելի բարձր տուգանք:

Հանրային իրավական դրամական պահանջների կատարում և վարչական ակտի հանձնում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից չափազանց կարևոր է համարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով:

Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:

ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար, այն է՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում որոշակի լուծումներ են մշակվել:

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնք որոշ դեպքերում նախատեսում են դատական ընթացակարգեր` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար, երբ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից կամ կատարման ենթակա դրամական պահանջներն անձի համար էական են (նախագծով նախատեսվել է ստորին շեմ՝ 200000 ՀՀ դրամը գերազանցող գումարի չափով):

Նախագծով սահմանվել է՝ վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Հստակեցվել է նաև վարչական ակտը հանձնված համարվելու սահմանումը:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ: Այդ անձանց իրավունքների ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները գնտվում են նախարարության ուշադրության կենտրոնում:, Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանակն վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավտությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն:

Միջազգային փորձի և ոլորտի միջազգային չափանիշների հիման վրա հիշյալ խնդիրներին տալ օրենսդրական և գործնական արդյունավետ լուծումներ: Խոսքը հատկապես վերաբերում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգերի կատարելագործմանը, ազատման համար օրենքով առավել օպտիմալ ժամկետներ նախատեսելուն, դատապարտյալների իրավունքների իրականացման գործուն միջոցներ սահմանելուն նրանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս և այլն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի դեպքը: Նրա առողջական խնդիրները պարզելու համար կազմակերպվել է քաղաքացիական հոգեբուժարանում դատապարտյալի առողջության փորձաքննության անցկացումը, որից հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական համակարգի գերբեռնվածության խնդիրը լուծելու, ձերբակալված, կալանավորված անձանց, պատիժը կրող դատապարտյալների պահման պայմանները բարելավելու նպատակով Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 անձի համար նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շենքը շահագործման հանձնել 2014 թ-ի սեպտեմբերի վերջին: Զուգահեռ նախատեսվում է ևս 400 անձի համար մասնաշենքի կառուցումը:

Լուծվել են քրեակատարողական համակարգի բուժական անձնակազմի վերապատրաստման խնդիրները: Միջազգային գործընկերների հետ մշակվում է քրեակատարողական համակարգի բուժական ծառայության նոր մոդելը:

Ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ

ՀՀ Արդարդատության նախարարի 2014 թ-ի մայիսի 3-ի հրամանով ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ (Խորհուրդ): Դրա հիմնական նպատակը հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները հասու դարձնելու միջոցով ՀՀ արդարադատության նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելուն աջակցելն է: Խորհրդի կազմում ընդգրկված են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների 29 ներկայացուցիչներ, հեղինակավոր և ճանաչված հասարակական գործիչներ` Արամ Աբրահամյան, Տիգրան Լիլոյան, Արտակ Զեյնալյան, Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան, այլք:

2014 թ-ի հուլիսի 18-ին անցկացվել է Խորհրդի առաջին նիստը: Քննարկվել են պրոբացիոն ծառայության ներդրման իրավական նախադրյալները և գործունեության հիմնական ուղղություններն, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրներն ու բարեփոխումների ուղղությունները: Խորհրդի նիստերը դռնբաց են:

ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ

ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրային խնդիրներից քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդումն ապահովող կանոնակարգումներ նախատեսվել են ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Այն ՀՀ Ազգային Ժողովում ստացել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկված է նիստերի օրակարգում: Հանձնաժողովում օրենսգրքի նախագծի քննարկման արդյունքներով նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են խափանման միջոցների համակարգին, դրանց կիրառության հիմքերին և ընացակարգերին, մինչդատական վարույթում դատարանի դերին և այլն

ՀՀ Քրեական նոր օրենսգիրք

ՀՀ նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգն ամբողջականացվել է, կազմվել է հայեցակարգի հիմնավորումը և հաստատելու համար ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Նախատեսվում է, որ հայեցակարգը հաստատելու մասին որոշումը Կառավարությունը կարող է ընդունել Սեպտեմբերին: ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի վրա դրված է պարտականություն մշակել օրենսգրքի նախագծի տեքստը և այն հաջորդ տարվա ամռանը ներկայացնել նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի(Ծրագիր) իրականացում

2014թ. հունիսի 30-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Ծրագրի պաշտոնանական մեկնարկին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է ծրագիրը որպես ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք:

ՀՀ ԱՆ-ի կողմից իրականացվել են Ծրագրի VIII–րդ («Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք»-ը) գլխի մի շարք միջոցառումներ և դրանց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծման աշխատանքներում և ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար: Մասնավորապես, ուսումնասիրվել է միջազգային փորձը`

  • ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացքն ապահովող անկախ ընթացակարգերի վերաբերյալ,
  • հարցաքննությունների տեսաձայնագրման վերաբերյալ,
  • անձի՝ իրենից խոստովանությունը խոշտանգումների միջոցով ստանալու վերաբերյալ հիմնավոր պնդման արդյունավետ քննություն (վարույթի կասեցման հնարավորություն նախատեսելով) իրականացնելու վերաբերյալ,
  • քրեակատարողական հիմնարկներում հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

Ռազմավարության մեկ այլ միջոցառման կատարման, այն է՝արդարադատությանմատչելիությանիրավունքիիրականացմաննպատակովհասարակությանհամապատասխաններկայացուցիչներիկողմիցպետականևտեղականինքնակառավարմանմարմիններիորոշումների, գործողություններիևանգործությունըվիճարկելուհնարավորությունապահովելուհարցի ուսումնասիրության արդյունքում մի շատ կաևոր ինստիտուտ է ներդրվել ՀՀ իրավական համակարգ` խմբայինհայցը: Խմբայինհայցերովխմբիանունիցհայցհարուցելուևխմբիանդամհամահայցվորներիններկայացնելուիրավունքվերապահելու վերաբերյալ առաջարկը ՀՀ ԱՆ ներկայացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ընդունվել էր` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) հետ ռազմավարության որոշ միջոցառումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրով դատարաններիանկախությանևարդյունավետգործունեությանապահովմաննուղղված ծրագրային խնդիրներն իրականացնելու առումով ուշագրավ են ՀՀդատականօրենսգրքում 2014 թ. հունիսի 10-ին և հունիսի 21-ին կատարված հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

ՀՀ դատական օրենսգրքում, ինչպես նաև հարակից այլ իրավական ակտերում կատարվել են այլ ուշագրավ էական փոփոխություններ և սահմանվել սկզբունքային կարգավորումներ, մասնավորապես, օրենքը `

- դատավորների ընտրության գործընթացում բացի դատավորներից նախատեսվել է ընդգրկել իրավաբան գիտնականների,

- նախատեսվել է, որ նույն անձը միաժամանակ չի կարող կատարել քննական հարցերի մշակման, գնահատման և Արդարադատության խորհրդում հարցազրույցի վարման գործառույթներ,

- քաղաքացիական դատավարությունում կատարելագործվել է պատշաճ ծանուցման կարգը, ընդլայնվել են դատական նիստի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները,

- կատարելագործվել են վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները՝ սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը հնարավորինս մանրամասն հիմնավորելու պահանջը,

- նախատեսվել է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է մանրամասն հիմնավորել բողոքը վարույթ ընդունելու հիմքերը,

- նախատեսվել է վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքները տեղադրել պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի:

Նոտարական համակարգ

ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ներդնելու միջոցառումն իրականացնելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Նոտարիատի զարգացման հայեցակարգ» N 53 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակը նոտարների գույքային պատասխանատվության և պատասխանատվության ռիսկի ապահովագրության, նոտարական գործողությունների սակագներին առնչվող խնդիրների լուծումն է:

Ներկայում նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ: Հայեցակարգի փոփոխությունների նախագիծը նախատեսել է նոտարի գույքային պատասխանատվություն նաև նրա կողմից անզգուշությամբ հասցված վնասի համար:

Նոտարիատում լիարժեք ինքնակառավարման համակարգ ունենալու նպատակով ՀՀ նոտարական պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է պատրաստվել, որով ձեռնարկվել են քայլեր՝ նոտարական համակարգի ինքնակառավարումն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` տալով մեծ ֆինանսական ինքնուրույնություն ՀՀ նոտարական պալատի վարչությանը և նոտարների ընդհանուր ժողովին, ավելացնելով էթիկայի հանձնաժողովի անդամների քանակը, ստեղծելով նոտարական պրակտիկայի և վերապատրաստման հարցերով հանձնաժողով, որը մշակելու և ՀՀ ԱՆ է ներկայացնելու նոտարական գործունեության վերաբերյալ իրավական ակտեր, մեթոդական ձեռնարկներ:

«Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումն և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են՝ ներկայումս աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և էլեկտրոնային նոտարիատի համակարգի միջև ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ:

Ուշագրավ զարգացումներ նախատեսող և նոր ինստիտուտներ ներդնող

այլ օրենքներ և օրենքների նախագծեր

ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում մշակվել է 35 իրավական ակտի նախագիծ:

  • ՀՀ ԱԺ կողմից 2014թ. մայիսի 19-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և ՀՀ սահմանադրական դատարանի 2013թ. նոյեմբերի 5-ին թիվ 1121 որոշման իրավական դիրքորոշումների հիման վրա՝ նախատեսելով փոխհատուցում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման համար և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (սխալ դատապարտում և դատական սխալ) հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նախատեսվում է լրամշակել այդ նախագիծը, և քննարկվում է նոր ներկայացվող նախագծում ներառել վերը հիշատակված հոդվածների շրջանակն ընդլայնելու, հատուցաման չափերը փոփոխելու հարցերը:

  • 2014 թվականի հունիսին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն սեպտեմբերի 30-ից ՀՀ արդարադատության նախարարությունում գործելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որով ՔԿԱԳ վերաբերյալ դիմումները կմուտքագրվեն ու ակտերը կգրանցվեն էլեկտրոնային եղանակով:
    • 2014 թվականի հունիսի 21-ին ԱԺ կողմից ընդունվել է ՀՀ ԱՆ-ի կողմից մշակված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը:
  • Նախագծեր

    • ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. հունիսի 13-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ մշակելու նպատակով:
    • Մշակվել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, որը նախատեսում է անշարժ չհամարվող ցանկացած շարժական գույք, բացառությամբ՝ արժեթղթերն ու դրամական միջոցները, դնել որպես գրավ՝ ստեղծվելիք էլեկտրոնային միասնական ռեգիստրի միջոցով: Սա նպաստելու է փոքր և միջին ձեռնարկություններին և Համաշխարհային բանկի կողմից մշակված «Doing Business»-ի չափանիշներով Հայաստանի առաջխաղացմանը:
    • Մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է դատարանի և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացնելու համար ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգ:
    • Օրենքի նախագծով նախատեսվել է, որ վարչարարություն իրականացնելու լիազորություններ կարող են վերապահվել նաև պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և պետական ու համայնքային հիմնարկներին:
    • Մշակվում է «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որի նպատակը պետք է լինի անձանց պաշտպանությունն այն չարաշահումներից, որոնք կարող են տեղ գտնել անհատական տվյալների հավաքման կամ մշակման ժամանակ:
    • § Մշակվում է Հայաստանի Հանրապետոությունում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգը:

    Համագործակցությունը խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի(CPT)հետ

    ՀՀ Արդարադատության նախարարությունը կարևորում է համագործակցությունը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ: Նախարարության կողմից անհապաղ միջոցներ են ձեռնարկվել Կոմիտեի Հայաստան կատարած վերջին այցի (2014թ. մայիս) շրջանակներում ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների, նրանց հետ վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված Կոմիտեի առաջարկությունների կատարման վերաբերյալ: Արդյունքների մասին տեղեկացվել է Կոմիտեի քարտուղարություն: Ձեռնարկված միջոցներն արժանացել են դրական գնահատականի:

    ՀՀ ԱՆ-ն մշակում է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է Կոմիտեի առաջարկությունների կատարմանը: Այդ նախագծի նախնական տարբերակը նույնպես ուղարկվել է Կոմիտե: Ավելին, նախարարությունում ստեղծվել է բաժին, որի հիմնական խնդիրներից է Կոմիտեի իրավական չափանիշների ներդրումը Հայաստանում:

    Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծում

    ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ կապերի վարչության կառուցվածքում ստեղծվել է նոր բաժին, որը զբաղվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարմամբ և եվրոպական իրավական չափանիշները հայկական իրավական համակարգ ներդնելով: Այս բաժինը պատասխանատու է լինելու նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների չափանիշների հիման վրա նոր օրենքների մշակման, ինչպես նաև ՄԻԵԴ-ի իրավական պրակտիկայի ներդրման համար:

    Իրավական ակտերի փորձաքննություն
    Միջազգային պայմանագրերի փորձաքննություն
    ՀՀ ԱՆ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցվել է 5 դատավորի նկատմամբ:

    Միջազգայինհամագործակցություն

    Կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարի և օտարերկրյա պետությունների պատվիրակությունների միջև պաշտոնական հանդիպումներ, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության և ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի, ԱՄՆ սենատոր տիկին Սյուզան Չան Օքլանդի, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի, ԵԱՀԿ գրասենյակի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարների հետ:

    ՀՀ Արդարադատության նախարարը բավարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի խնդրանքը` այդ երկրի ութ քաղաքացիների պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ փոխանցելու վերաբերյալ:

    Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված 12 գանգատներով:

    Մարզային այցելություններ

    ՀՀ Արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր և Սյունիք` մարզի բնակիչների ու նախարարության մարզային կառույցների խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով:

    Լրատվամիջոցներիհետաշխատանք

    ՀՀ արդարադատության նախարարն ու թիմը չի հետևել 100 օր լռություն պահպանելու սկզբունքին և նշանակման օրվանից մինչ օրս ակտիվորեն համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների հետ:

    Նրանց հետ համագործակցության արդյունքում մամուլում տեղ է գտել ութ տասնյակից ավելի հրապարակումներ:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: