Հայերեն   English   Русский  

Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր


Արթուր Ղազինյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 707

Վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից ինձ առավելապես հետաքրքրում է Փաշինյանի 25$-ոց մարտահրավերների իրագործման ընթացքը:

Ո՞նց են հետևելու ու ապահովելու այդ խոստումների իրագործման ընթացքը, կամ չվճարելու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել:

Ենթադրում եմ, որ շուտով վարչապետի վերահսկողության ծառայությունը վերանվանվելու է վարչապետի նետած և ընդունված մարտահրավերների իրագործման նկատմամբ վերահսկողության ծառայություն:

Այսինքն, նրանք պետք է մշտադիտարկում անեն ֆեյսբուքում, նույնականացնեն մարտահրավեր ընդունած անձանց, կազմեն անվանացանկ և իրենց թիմում բանկային կոլեկտորության մեծ փորձ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքեն խոստացված գումարները:

Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի վրա և բոլորը հանգիստ կնստեն իրան տեղը:

Լրիվ խոսքի ազատությունա, ով ինչ ուզում խոսումա հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներինա հրավիրում խոսելու:

Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր:

#մանկամիտների_իշխանություն
#ով_ինչ_ուզում_խոսումա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: