Հայերեն   English   Русский  

«Կեռի յալ» կոչվող հանդամասից դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս տարածված հրդեհը մարվել է. այրվել է 15 հա խոտածածկույթ


  
դիտումներ: 47

Նոյեմբերի 12-ին, ժամը 12:10-ին «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից 3, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 3, Չորաթանի՝ 4 և Այգեպարի՝ ևս 4 փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 35 աշխատակից:

Ժամը 17:53-ին հրդեհը հաջողվել է վերջնականապես մարել: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, փայտի թափուկներ և մացառուտ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Մովսեսի, Չինարիի և Պառավաքարի հենակետերից 4-ական փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհի վայրում դեռևս առկա է երկու ծխացող օջախ. մարվել է ժամը 17:36-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 30 աշխատակից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում: Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ:

Նոյեմբերի 9-ին հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում, որոնցից երկուսում հրդեհը մարվել է: Պարզվել է, որ «Կեռի յալ» կոչվող հանդամասում հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 1.5 հա և տարածվել դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասին հարակից տարածք: Այրվել է մոտ 1.5 հա անտառածածկ տարածք: Նոյեմբերի 10-ին կրկին երեք տեղամասով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այրվել է մոտ 5000 քմ, նոյեմբերի 11-ին՝ 3000 քմ անտառածածկ տարածք:

Ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները պարբերաբար դադարեցվում են, սահմանվում է հերթապահություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: