Հայերեն   English   Русский  

«Հանրային խորհուրդը լքում եմ, քանի որ չպետք է խնդրեմ, որ իմ խորհուրդը լսեն, իսկ ՀԽ-ն անհրաժեշտություն է»


  
դիտումներ: 852

Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի անդամի իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա այդ մասին դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի առաջարկով 2018 թ․ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Հանրային խորհրդի առաջին 15 հոգանոց կազմը, որի մեջ էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Պիպոյանն իր որոշումը փորձել է հիմնավորել «Բաց հարթակ» հաղորդման ընթացքում։

Նա նշել է, որ թեև ինքը հեռանում է, բայց գտնում է, որ Հանրային խորհուրդն անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: