Հայերեն   English   Русский  

​Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «կոմայի է մեջ է ընկել»


  
դիտումներ: 244

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների, մասնավորապես Թուրքիայի միջև ռազմավարական որոշումների համակարգման լիակատար բացակայության պատճառով կոմատոզ վիճակում է:

Այս հայտարարությունը Մակրոնն արել է այսօր բրիտանական The Economist հանդեսին տված հարցազրույցում: Մակրոնը նշել է նաև, որ անհրաժեշտ է «պարզել, թե որոնք են ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակները»:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան «անդունդի եզրին» է, և կրկին հանդես է եկել եվրոպական երկրների պաշտպանական հնարավորությունների մեծացման օգտին:

Ինչպես հիշեցնում է Interfax-ը, հոկտեմբերին Մակրոնը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական գործողության հետևանքով, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի սխալն է:

Նա ընդգծել է նաև, որ եվրոպական երկրներին որոշակի անկախություն է անհրաժեշտ պաշտպանության ոլորտում, որպեսզի, մասնավորապես, արձագանքեն աշխարհում տեղի ունեցող սպառազինությունների վերահսկողության ոլորտում առաջացող խնդիրներին:

Նույն ամսին Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար, ներքին գործերի նախարար Մարտ Խելմեն ասել է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից և Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում կաթվածահար են արել ՆԱՏՕ-ն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: