Հայերեն   English   Русский  

​Կոնան շունը՝ Միացյալ Նահանգների նոր հերոս


  
դիտումներ: 94

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Կոնան անունով ծառայողական շունը, որ առանցքային դեր է խաղացել «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման գործողությունում, շուտով կայցելի Սպիտակ տուն:

«Դուք գիտեք՝ ով է իսկական հերոսը, մոռացեք Թրամփի մասին, շունը՝ Կոնանն է դարձել մեծ հերոս,- ասել է Թրամփը երեկ Լուիզիանայում նախընտրական հանրահավաքի ժամանակ:- Նա շուտով կժամանաի Սպիտակ տուն: Ես ասացի՝ հենց հիմա բերեք նրան: Նրանք ասացին՝ նա հանձնարարություն է կատարում: Ես ասացի. «Դուք երևի կատակում եք: Խնդրում եմ, մի երկու օր հանգիստ տվեք նրան»:

Մալինուա (բելգիական հովվաշան տարատեսակ) ցեղատեսակի շունը, որ անվանակոչվել է ամերիկյան կատակերգու Կոնան Օ’Բրայենի պատվին, վիրավորվել է ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ:

Ինչպես հիշեցնում է Interfax-ը, Թրամփը հոկտեմբերի վերջին հայտարարեց, որ Սիրիայում ամերիկյան հատուկ գործողության ժամանակ ալ Բաղդադին ոչնչացվել է: Պենտագոնում հայտարարեցին, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է, թե ովքեր են գլխավորելու այդ ահաբեկչական խմբավորումը ալ Բաղդադիի վախճանից հետո, և իր ուժերն ուղղելու է նար այդ զինյալների ոչնչացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: