Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը իրեն ժողովրդավարական համարող երկրի համար մասնակցային ժողովրդավարության բարձրագույն ինստիտուցիոնալ կառույցն է. ՀԽ անդամ


Ռուզան Ղազարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 381

Հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր բանավեճ է ծավալվել․ անհրաժե՞շտ է արդյոք Հանրային Խորհուրդը։ Հասարակական գործունեության իմ բազմամյա փորձառությունից ելնելով ես կասեմ հետևյալը․ Հանրային Խորհուրդը իրեն ժողովրդավարական համարող երկրի համար մասնակցային ժողովրդավարության բարձրագույն ինստիտուցիոնալ կառույցն է։ Ավելի ցածր մակարդակում են նախարարներին կից հասարակական խորհուրդները և տեղական մակարդակում՝ մարզպետներին կամ համայնքապետերին կից տարբեր հասարակական խորհուրդները՝ կանանց, երիտասարդների, գործարարների, այլ։

Նման կառույցները հնարավորություն են տալիս ժողովրդավարությունը փողոցից տեղափոխել քննարկման սրահներ՝ դրանով իսկ որակ, բովանդակություն և արդյունավետություն հաղորդելով ժողովրդավարական կառավարմանը։ Ընդհակառակը, բոլոր մակարդակներում այդ կառույցները պետք է հզորացնել՝ ամրապնդելու համար պետությունն ու ժողովրդավարական արդեն իսկ գոյություն ունեցող ավանդույթները։ Իրական մասնակցություն, շատերի մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և պետական կառավարմանը՝ սա է այն բանալին, որը հնարավորություն է տալիս սեփականատեր զգալու գյուղիդ, քաղաքիդ, երկրիդ․․․»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: