Հայերեն   English   Русский  

Freedom House. «Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով 45-րդն է»


  
դիտումներ: 88

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 65 երկրներում ինտերնետի ազատության վերաբերյալ զեկույցը:

Թուրքիան ցանկում զբաղեցրել է 45-րդ տեղը, հայտնվելով անազատ երկրների շարքում, 100 միավորից հավաքել է 37 միավոր:

Հայաստանը այդ ցանկում զբաղեցնում է 8-րդ տեղը: Ինտերնետի ազատության առումով Հայաստանի առաջ են միայն Իսլանդիան, Էստոնիան, Կանադան, Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն:

Ամենից անազատ երկրներ են ճանաչվել Իրանը և Չինաստանը:

Հայաստանի հարևաններից միայն Վրաստանն է, որտեղ համացանցը նույնպես ազատ է գնահատվել: Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը ինտերնետի առումով ճանաչվել են անազատ երկրներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: