Հայերեն   English   Русский  

Երևանում ոստիկաններ են ձերբակալվել. մեկին բռնել են կաշառք վերցնելու պահին. տեսանյութ


  
դիտումներ: 104

Ոստիկանները քաղաքացուց կաշառք են ուզել՝ գործը հօգուտ նրա հանգուցալուծելու համար։ Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է կաշառք տալու և վերցնելու պահը։

Կաշառքի փաստով ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և տեսուչներից մեկը քաղաքացուց որպես կաշառք պահանջել են 200 դոլար։ Սակայն սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50․000 դրամի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50․000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: