Հայերեն   English   Русский  

​Մեծ հրդեհ Սանտյագոյի կենտրոնում. ցույցերը Չիլիում շարունակվում են


  
դիտումներ: 268

Սանտյագոյի կենտրոնում մեծ հրդեհ է սկսվել: Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են կատաղի բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:

Ցուցարարների մի խումբ հրկիզել է այն շենքը, որում արագ սննդի ռեստորան էր գտնվում և մի քանի խանութներ: Մի այլ հրկիզում տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ մետրոյի կայարանում: Տեղերում աշխատում են մի քանի հրշեջ հաշվարկներ:

Սանտյագոյի կենտրոնի շենքերի պատերին նկատվել են գրաֆիտիներ, որոնք հեղափոխության կոչեր են բովանդակում և վիրավորանքներ երկրի նախագահ Սեբասյան Պինյերայի հասցեին:

Չնայած խոստացված վերադասավորումներին կառավարությունում՝ չիլիացիները չեն հեռանում փողոցներից՝ ընդվզելով սոցիալական և տնտեսական անհավասարության դեմ:

Անցած շաբաթվա ընթացքում անկարգություների, հրկիզումների և բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հազարավոր մարդիկ են ձերբակալվել, չիլիական գործարարները կորցրել են մոտ 1,5 մլրդ դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: