Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում 100 մարդ է զոհվել, 4,5 հազար մարդ էլ չի կարողանում տուն վերադառնալ


  
դիտումներ: 71

Ճապոնիայում 98 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունի և դրան հաջորդած տեղատարափ անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:

Ըստ Ճապոնիայի պրեֆեկտուրաների ընդհանրացված տվյալների՝ հոկտեմբերի սկզբից վատ եղանակի պատճառով զոհվել է 98 մարդ: Եվս 10 մարդ համարվում է անհետ կորած:

Հոկտեմբերի 27-ին Ճապոնիայի կառավարության մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Հագիբիս» թայֆունից հետո գրեթե 4,5 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ: Այդ մարդիկ մինչև հիմա պատսպարված են տարհանման կենտրոններում, որոնք ստեղծվել են տարերային աղետի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: