Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտի օլիմպիական հավաքականը կկազմավորվի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով


  
դիտումներ: 57

2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար:


ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ` մրցաշարի արդյունքներով կընտրվեն լավագույն մարզիկները և կկազմավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին:
Մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով կստեղծվի աշխատանքները համակարգող խումբ, որը կիրականացնի կազմակերպչական հարցեր, կապահովի մրցավարական բարձր մակարդակ, մրցավարներ կհրավիրվեն նաև արտերկրից:
Աշխատանքները համակարգող խմբում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: