Հայերեն   English   Русский  

Միհրան Հարությունյանը պարտվել է խառը մենամարտերում


  
դիտումներ: 105

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է չորրորդ մենամարտը:

Սոչիում տեղի ունեցած GFC 19/Krepost 6 մրցաշարում, 65,8 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին, որը երրորդ ռաունդում ոտքով հարված է կատարել՝ հասնելով հաղթանակի։
Նախորդ մենամարտում Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ և հաղթել:
Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: