Հայերեն   English   Русский  

Ռաֆայել Աբրահամյան. «Թուրք մրցակցի հետ պայքարում սխալվելու իրավունք չունեի. հպարտ եմ, որ հաղթեցի»


  
դիտումներ: 1474

Հոկտեմբերի 6-ին Սամարայում տեղի ունեցած խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանը հանդիպեց թուրք Բաթուհան Աքդումանին:


Հայ մարզիկը փայլուն հաղթանակ տոնեց` գրեթե խեղդելով, ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին և հաշվի չառնելով վերջինիս`մենամարտից առաջ կատարած անհիմն հայտարարություններն այն մասին, թե գնում է Սամարա` հայի գլխի հետևից:
Անկախի հետ զրույցում Ռաֆայել Աբրահամյանը կիսվում է տպավորություններով, կարևորում հաղթանակը` նշելով, որ մենամարտերից առաջ մրցահարթակ է դուրս գալիս «Արցախ» երաժշտության ներքո, որն իրեն մեծ էներգիա է հաղորդում:


-Շնորհավորում ենք տպավորիչ և պատասխանատու հաղթանակի կապացությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Երբ իմացա, որ մրցակիցս թուրք է լինելու, ամենից առաջ սկսեցի հոգեբանորեն պատրաստվել: Սխալվելու իրավունք չունեի: Իմ ընկերն ու թոփ մենեջերը` Արտակ Վարդանյանը, մշտապես կողքիս էր, ինձ օգնում էր ու մարզում: Նախապատրաստական լուրջ շրջան եմ անցել` ծանրաբեռնված մարզումներով: Պատրաստվել եմ Սամարայի ակումբներում` հարվածների տեխնիկաի վրա աշխատելով: Հիմնական պատրստությունն անցել եմ Մոսկվայում իմ ընկերոջ, որձառում Էդուարդ Վարդանյանի մոտ`օրը 3 անգամ մարզումներ անցկացնելով “Львиное

Ռաֆայել Աբրահամյան

Сердце” ակումբում, որտեղ մարզվում են ուժեղագույն մարզիկները: “Стрела” ակումբում էլ անցկացրել ենք ստուգողական սպարինգներ`փորձառու և ճանաչված մարզիկների հետ: Այնուհետեև Սամարյում մենամարտից առաջ 3 օրվա ընթացքում քաշս կարգավորեցի`ամբողջովին պատրաստ լինելով մենամարտին:


-Թուրք մարզիկը հոգեբանական գրոհ էր սկսել արդեն իսկ մենամարտից առաջ, սակայն Դուք ոչ մի հնարավորություն չտվեցիք:
-Հակառակորդս ֆիզիկապես ուժեղ, պինդ մարզիկ էր: Մենք ունեինք մենամարտի հատուկ պլան, որից փորձեցինք չշեղվել: Ամենավճռական պահը ծնկով հարվածն էր, երբ ձախ կողմից բաց թողեց, և ես հարվածեցի նրա ճակատին: Մենամարտից հետո չէի կարողանում քայլել: Միայն տեսաձայնագրությունը դիտելով` հասկացանք, թե որտեղ էի խփել: Հարվածից հետո ոչինչ չկարողացավ անել: Հայտարարությունը, որ գալու է հայի գլխի հետևից, ավելի շատ շոու էր, որպեսզի հետաքրքրություն առաջացներ:
Եթե նացիստական տրամադրվածություն ունենար, մենամարտից հետո չէր շնորհավորի ու ձեռքս սեղմի: Հաղթանակիցս հետո Թուրքիայում դժգոհությունների ալիք բարձրացավ: Իմ ինստագրամյան էջն արգելափակվել է նրանց բողքների պատճառով: Էդգար Մանուկյանի հետ աշխատում ենք այն վերականգնելու ուղղությամբ. բազմաթիվ հայտարարություններ ունեմ անելու:
Թուրք մեկ ուրիշ մարզիկ կա, որն ուզում է վրեժ լուծել և առաջարկում է մենամարտել: Ես համաձայնությունս տվել եմ. մնում է GFC-ին որոշի: Եթե հաստատի, անպայման կմենամարտեմ: Նրանք դժգոհ են: Օրեր շարունակ Թուրքիայի լրատվական դաշտը հաղթանակիս մասին էր խոսում` մատնանշելով նրան խեղդելու փաստը:


-Հաղթանակը պարտավորեցնու՞մ է կամ գուցե ոգևորում` նոր նվաճումների հասնելու ճանապարհին:
-Հաղթանակը կարևոր էր, ես գոհ եմ կատարած աշխատանքից: Դա մեծ ադրենալին էր: Ես հրաժարվել եմ հասանելիք գումարից՝ այն փոխանցելով թուրք մարզիկին` նրան խեղդել փորձելու պատճառով: Ինձ բազմաթիվ մարդիկ են գրում, շնորհավորում, աջակցում: Բոլորից գոհ եմ և շնորհակալ եմ, որ կողքիս են: Շատ մարդիկ բացասական վերաբերմունք ցույց տվեցին, սակայն ես մարզիկ եմ, պրոֆեսիոնալ. կարող են լինեն լավ ու վատ, դրական և բացասական կարծիքներ:
Աջակցությունն ինձ ստիպում է առաջ շարժվել, նոր հաղթանակների հետևից գնալ: Մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, կինոթատրոններում հավաքվել և հետևել եմ մենամարտին: Ուրախ եմ, որ նվիրեցի այս հաղթանակը հայ ժողավրդին: Այդ ամենն ինձ մոտիվացնում է: Առաջիկայում ավելի հետաքրքիր մենամարտեր եմ անցկացնելու և բոլորի սպասելիքներն արդարացնելու:

Ռաֆայել Աբրահամյան

Մենամարտը սկսելուց առաջ մրցակիցս թուրքական երաժշտությամբ դուրս եկավ հարթակ: Երբ սկսվեց «Արցախը», հասկացա, որ պետք է հաղթեմ ու պարտվելու իարվունք չունեմ: Հոգեպես տրամադրվեցի, կար ճնշում, պատասխանատվություն, ադրենալին: Խոսքերով փոխանցել իմ զգացածը չեմ կարող: Ես մեր եռագույնով դուրս եկա հարթակ`մարտական տրամադրված և հաղթելու նպատակով: Հպարտ եմ, որ հաղթեցի: Նշեմ, որ հոգեպես պատրաստ էի նաև ամենավատ տարբերակին ու սցենարին, պատկերացնում էի յուրաքանչյուր իրավիճակ, իրադարձությունների ցանկացած զարգացում: Կարևոր է` ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես պատրաստ լինել: Հաղթանակի հասնելու համար քրտնաջան և անմնացորդ նվիրումով աշխատանք, գրագետ մարզումներ են հարկավոր: Ոչ մի մարզիկ չունի գրավական, որ կարող է դուրս գալ և անցկացնել մարտը պլանավորածին համաձայն: Մեկ հարվածն էլ բավական է նոկաուտի ենթարկվելու համար: Կարևոր է հոգեպես պատրաստ լինել, քանի որ մեծ ճնշում կա: Մինչ այս մենամարտը սկզբունքային մրցակիցներ չկային: Մենամարտը դժվար ստացվեց: Հանդիսատսին կարող է թվալ, թե հեշտ էր ամեն բան, բայց դժվար ու բարդ ճանապարհ անցա:


-Խառը մենամարտերով զբաղվելու ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-2010 թվականից եմ սկսել զբաղվել: տարբեր մարզաձևերով եմ զբաղվել, միշտ սպորտի մեջ եմ եղել` ֆուտբոլից սկսած մինչև ըմբշամարտ, քիք բոքս, բռնցքամարտ: Վերջին տարվա ընթացքում ինտենսիվ մարզվում եմ: Այս մենամարտին սպասում էի, մինագամից համաձայնեցի: Բազմաթիվ առաջարկներ ունենք մենամարտերի: GFC-ի հետ պայմանագիր ունեմ: Երբ որոշեն, թե ում հետ եմ մենամարտելու, կհայտարարենք ժամանակը, տեղն ու վայրը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: