Հայերեն   English   Русский  

«Նա պետք է ստանար Amazon-ի կեսը» ի՞նչ գիտենք ԱՄՆ-ի ամենահարուստ կանանցից մեկի՝ Մըքենզի Բեյզոսի մասին


  
դիտումներ: 2161

«Նա պետք է ստանար Amazon-ի կեսը» ի՞նչ է գիտենք ԱՄՆ-ի ամենահարուստ կանանցից մեկի՝ Մքենզի Բեյզոսի մասին

Amazon-հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Ջեֆ Բեյզոսից ամուսնալուծվելուց հետո Մըքենզի Բեյզոսը դարձավ ԱՄՆ-ի և աշխարհի ամենա ունևոր կանանցից մեկը:

Նրա մասին շատ բան հայտնի չէ: Սովորել է գրականություն Փրինսթոնի համալսարանում, գրքեր է գրում: Ի դեպ, ինչպես նշում են Amazon-ի առաջին աշխատակիցները, այս աղքատիկ փաստերի հետևում իրականում կանգնած է տաղանդավոր կին, որը Amazon-ի կայացման օրվանից հավասարը հավասարի աշխատել է ամուսնու կողքին և ունի հսկայական ներդրում կազմակերպության կայացման գործում:

Մըքենզի Բեյզոսի թեթև բնավորությունը օգնում էր նրան: 1996 թ. Amazon-ի գրասենյակում կամակորություների հնարավորություններ չկային, Մըքենզին կիսում էր աշխատասենյակը կրտսեր աշխատակիցների հետ, այնտեղ էր գտնվում նաև խոհանոցը: Օրական 12 ժամ, մինչ աշխակիցները մկրոալիքային վառարանի շուրջը հրմշտվում էին, նա ղեկավարում էր հաշվապահությունը: Գիշերներն էլ գնում էր պահեստ՝ փաթեթավորելու պատվերները:

Ինչպես նշում է Amazon-ի աշխատակից Մայքլ Հենլոնը «Մըքենզին շատ տաղանդավոր կին է, ուղղակի երբ խոսքը գնում է նրա մասի, որպես միլիարդատիրոջի կնոջ, բոլորը մոռանում են այդ մասին»:

Կարծես թե է 49-ամյա Մքենզիի շուրջ առաջացած խորհրդավոր մթնոլորտը միտումնավոր է ստեղծված: Amazon-ի կայացման և զարգացման հետագա ընթացքում նա հիմնականում պահպանում էր իր անոնիմությունը, և հունվարից սկսած, երբ արդեն հայտնի էր ամուսնալուծման մասին լուրը, որևէ հարցազրույց չէր տալիս: Զույգը որոշեց բաժանվել հուլիսին, Մքենզին ստացավ ամուսնու Amazon-ի բաժնետոմսերի 25%-ը: Այժմ այդ մասնաբաժինը գնահատվում է $36,1 млрд, որը թույլ թույլ տվեց Մքենզիին հայտնվել Forbes 400 -ի այս տարվա վարկանիշային ցուցակում:

Amazon-ի առաջին ներդրողներից մեկի՝ Նիկ Հենաուեր կարծիքով, Մքենզին իրականում պետք է ստանարի կազմակերպության 50%, քանի որ ընկերության ստեղծման առաջին իսկ օրերին նա Ջեֆի հետ հավասար աշխատում էր:

Այս հոդվածի պատրաստման համար Մքենզին հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Նրա կյանքին և գործունեությանը լույս սփռելու համար մենք շաբաթներով ստիպված էինք կապ հաստատել նրա հարյուրից ավել ընկերների, համակուրսեցիների և գործընկերների հետ և նույնիսկ դա մեզ բավարար չափով հնարավորություն չտվեց ստանալ նրա կերպարը, այդ շատ փակ, բայց տաղանդավոր կնոջ, որն առանց ավելորդ աղմուկի իր կյանքի բոլոր փուլերում կարողացել է հաջողության հասնել:

Մքենզին մեծացել է Սան Ֆրանցիսկոյում, նա երեք երեխաներից միջնակն էր: 6 տարեկանում գրել է 142 էջանոց գիրք՝ «Գրքի որդը»: Նրա ծնողները, մայրը՝ տնային տնտեսուհի, հայրը՝ ֆինանսական խորհրդատու ուղարկել են աղջկան Կոնեկտիկուտի փակ դպրոցներից մեկը: Այնուհետև նա սովորել է Քեմբրիջում և Փրինսթոնում մասնագիտանալով անգլիական գրականության մեջ: Մքենզիի թեկնածուական աշխատանքի խորհրդատուն հայտնի գրող, նոբելյան մրցանակակիր Թոնի Մորիսոնն էր: Համալսարանի անգլերենի դասախոսներից մեկը Մքենզիին նկարագրում է, որպես շատ զուսպ, հանգիստ և փայլուն ուսանողուհի:

Համալսարանը ավարտելուց հետո նա սկսում է աշխատել D.E.Shaw հեջ ֆոնդում, որտեղ և հանդիպում է Ջեֆ Բեյզոսին, որը հետագայում 1994թ. դուրս է գալիս աշխատանքից՝ ստեղծելու Amazon-ը: Amazon-ի ստեղծման հենց առաջին օրերից Մքենզին ակտիվ մասնակցում էր կազմակերպության աշխատանքներին: «Ոչ ոք որոշակի պաշտոն չուներ այդ ժամանակ և Մքենզին փաստացի անում էր ամեն ինչ»: ասում է Amazon-ի առաջին աշխատակիցներից՝ Թոդ Նելսոնը:

1997 թ. Amazon-ի արժեթղթերի շուկա մտնելուց հետո Մքենզին աստիճանաբար հեռանում է աշխատանքներից, որպեսզի իրեն նվիրի գրական ստեղծագործությամբ զբաղվելուն: Նա իր նկատմամբ ուշադրություն չգրավեց մինչև 2005 թ. երբ լույս տեսավ նրա առաջին՝ «Լյութեր Օլբրայթի փորձությունները» գիրքը: Մորիսոնը այն անվանեց «բացառիկ». 2013 թ. լույս տեսավ Մքենզիի երկրորդ գիրքը՝ «Թակարդները»:

2018թ զույգը $ 2 մլրդ նվիրատվություն արեց անտուններին և մանկապարտեզներին: Մայիսին, երբ ամուսնալուծությունը արդեն մոտենում էր իր ավարտին Մքենզին ստորագրեց «շնորհելու խոստումը» , որով խոստանում էր իր կարողության կեսից ոչ պակասը նվիրաբերել: Մնալով իրեն հավատարիմ, նա այդպես էլ չասաց, թե ուր են գնալու այդ միլիարդները:

Forbs, պատրաստեց Նոահ Քիրշը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: