Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլադիային՝ 0:3


  
դիտումներ: 184

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիային։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվեց 3:0 հաշվով։

1-ին խաղակեսի 31-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։

Հայաստանի հավաքականն այժմ 10 միավորով երրորդ տեղում է և 11 միավորով հետ է առաջատար Իտալիայից, 5 միավորով՝ երկրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիայից:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի 9-րդ տուրում նոյեմբերի 15-ին տնային խաղում կմրցի Հունաստանի հետ: Վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: