Հայերեն   English   Русский  

"․․․հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը եւ ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը՛՛: Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտում․ ուղիղ


  
դիտումներ: 1124

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադռնումմ է վերջին օրերին իր անձի շուրջ պտտվող խոսակցություններին ու լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցին, որի ժամանակ հայտարարել էր, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արևմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, և Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

Այսօր Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ իրենց շահերից բխելով հայտարարում են, որ Ադրբեջան տարածքային ամբողջականությունը պաշտպանվի, բայց որն է այդ տարածքը: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Մի մասն ասում է դա ներառում է միայն այսօրվա գործող սահմանները, մի մասը ներառում է 7 շրջանները, իսկ մի մասն էլ ներառում է նաեւ Արցախը, իսկ Ադրբեջանն էլ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Մենք այսօր չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը՝ ի դեմս իր ղեկավարության, նման հարց բարձրաձայնի»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանը նկատեց, որ պատերազմի տարիներին Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարցականի տակ էր, լինել-չլինելու հարց էր, եւ բնական է, որ Արցախի ժողովուրդը սկսեց լռեցնել այն կրակակետերը, որոնք սպառնում էին իր անվտանգությանը:

Նրա խոսքով, այդ տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, ընդունում էին բանաձեւեր, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էր հարձակողական գործողությունները: «Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին, երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը եւ պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն:

Մենք ժամանակին խնդիր էինք դրել ազատագրել Աղդամի կրակակետերը, որտեղից գրադով հարվածում էին Ստեփանակերտին: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը դեմ գնաց մեր այդ որոշմանը:

Երբ մենք սկսել էինք հարձակողական օպերացիան, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լուր ուղարկեց, որ հեռու մնանք այդ օպերացիայից: ԼՂՀ քազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ աազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Մենք սկսեցինք այդ օպերացիան հուլիսի 3-ին, եւ գիշերը ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին, որ դադարեցնենք այդ օպերացիան: Մենք չդադարեցրինք եւ ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ համարյա ամեն օր մեզ հորդորում էին, հրամաններ էին իջեցնում ՀՀ իշխանության կողմից, որ րոպե առաջ պետք է լքենք Աղդամի տարածքը: Ես կտրուկ դեմ եմ եղել եւ չեմ կատարել այդ հրամանը: Դրանից մեկ շաբաթ անց հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը եւ ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես կոշտ պատասխան եմ տվել:

Այսօրվա Հայաստանի իշխանության վրած քաղաքականությունը Ղարաբաղի հարցում շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության. դա հետեւյալն է՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել»,-հայտարարեց գեներալը:

Նրա խոսքով, այն տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, չկա այդպիսի տեսլական. «Այն, որ ասում է՝ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի իշխանություններին, դա գուցե հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ չի հանձնել: տարիներ շարունակ բանակցություններում ինչի մասին պետք է խոսվեր, թե ՀՀ նախագահ, թե ԱԳ նախարարը ներկայացրել են Արցախի իշխանություններին, կամ Երեւանում քննարկել են, ինչի մասին պետք է խոսվի կայանալիք բանակցություններում: Այսօր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը փշրված է, Հայաստան-Իրան դիվանագիտական խողովակը փշրված է: Համայն հայությունը տեղյակ է, թե ինչ բանակցություններ է վարում Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում: Նա հանդիպում է Ադամ Շիֆի հետ, ով ԱՄՆ նախագահին իմպիչմենտի գործընթացի հեղինակն է: Սա՞ է արդյոք Փաշինյանի վարած քաղաքականությունը»,-հայտարարեց Բալասանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Արցախը միշտ լինելու է հայկական, մինիմում ներկա տարածքներով. «Երբեւիցե Արցախը առայժմ ՀՀ մարզ չի լինելու: Երկրորդ Արցախը երբ մինիմում ներկա սահմաններով միշջազգայնորեն կճանաչվի, Արցախը համայն հայության սեփականությունն է հանդիսանում իր բնակչությամբ: Ես չեմ ասում ոչ մի թիզ հող, ես հիվանդ չեմ, ես գիտեմ, թե ոնց կարող ենք այդ «ոչմիթիզական»-ին տեր կանգնել: Արցախն այսօր ունի 12 հազար քմ տարածք, 150 հազար բնակչություն, ունի Սահմանադրություն, պետական ինստիտուները եւ Արցախը երկրորդ հայկական պետությունն է»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը, որպեսզի Արցախը բանակցային լիիրավ կողմ դառնա, Վիտալի Բալասանյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Դրանով երեւի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել;

Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է:

Պետք չի հրաժարվել այն փաթեթից, որ կար մինչեւ իր իշխանության գալը: Հիմա Փաշինյանը եկել ասում է՝ նոր տեսլական է լինելու: Այսինքն այս 22 տարվա Մինսկի խմբի աշխատանքը հօդս է ցնդում: Մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Լավրովի հայտարարությունը, դրսից տարբեր հայտարարություններ, որոնք բոլորը բացասական են արձագանքել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը: ՀՀ իշխանությունները պետք է հետ վերադառնան եւ այն սխալները, որ արել են վերջին 1,5 տարվա ընթացքում, արագ շտկեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: