Հայերեն   English   Русский  

Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը»


  
դիտումներ: 936

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 11-ը անցկացվող Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։

Այն թվով չորորդն է:

Հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը» /ըստ Պ. Գլադիլինի պիեսի/ ներկայացումը` Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ:

Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի հունիսի 11-ին:

Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։

Կ.Ստանիսլասվկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: