Հայերեն   English   Русский  

​Միջազգային գիտաժողով և ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին


Հոկտեմբերի 11-13, 2019 թ. Մամուլի հաղորդագրություն


  
դիտումներ: 576

2019 թ. հոկտեմբերի 11-13-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ևցուցահանդես:

Գիտաժողովը նվիրված է Հովհ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Ինչպես գիտեք, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվում է աջակցությամբ՝ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ-ի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների։

միջազգային գիտաժողով ևցուցահանդես

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող(ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

Գիտաժողովին զեկուցելու են մի շարք երկրներից (Իտալիա, Անգլիա, Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան) ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

«Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումըտեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18:30 –ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու վերոնշյալ միջոցառումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: