Հայերեն   English   Русский  

​«Յո՞ երթաս, Բորիս Ջոնսոն». Տուսկի համբերությունը հատել է


  
դիտումներ: 311

«Վերջին տարիներին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այն հույսի ձայնն էր, որը կապված էր բրեքսիտի հետ,- մեջբերում է անում REGNUM գործակալությունը իսպանական El Mundo թերթից:-

Նրան ընկալում էին որպես մայրցամաքի այն հատվածի զգացմունքները պարզ արտահայտող մարդու, որն ամեն գիշեր աղոթում է՝ Միացյալ Թագավորությունում պատահի մի բան, որը կստիպի բրիտանացիներին փոխել կարծիքը և կողմ արտահայտվել ԵՄ-ին հետագա անդամակցությանը: Միաժամանակ Տուսկն ամենաբարձր և հստակ ձայնն է Եվրոպայում, երբ վրա է հասնում ճշմարտություններ ասելու և ոչ լիբերալ առաջնորդներին ու ամենայն պոպուլիստներին բարոյական խրատներ տալու պահը»:

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եվրախորհրդի ղեկավարը իր թվիթերում հետևյալն է գրել. «Սեղանին փոխադարձ մեղադրանքների հիմար խաղի շահագումարը չէ: Խոսքը Եվրոպայի և Միացյալ Թագավորության ապագայի մասին է, ինչպես նաև մեր ազգերի անվտանգության ու շահերի: Դու ո՛չ համաձայնագիր ես ուզում, ո՛չ հետաձգում, ո՛չ չեղարկում: Quo vadis, Բորիս Ջոնսոն»:

Տուսկի խոսքը հայտնվել է Լա Մանշից անդին գրեթե բոլոր ԶԼՄ-ների վերնագրերում:

Նման արտահայտության պատճառները ոչ ոքի համար գաղտնիք չեն: Ջոնսոնն արդեն քանի ամիս խճճում է հարցը՝ հղելով հակասական ուղերձներ և ընկնելով ծայրահեղությունների մեջ: Նա պնդում է, որ հետաձգում չլինի և ինչ գնով էլ լինի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Միաժամանակ նրա կառավարությունը ստիպված է հետևել խորհրդարանի որոշմանը, որը վերաբերում է հետձգման խնդրանքին, եթե մինչև ամսվա կեսը Եվրամիության հետ համաձայնություն ձեռք չբերվի: Տուսկին վերջնականապես հունից հանել է հաղորդագրությունը Ջոնսոնի և Անգելա Մերկելի ձախողված հեռախոսազրույցի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: