Հայերեն   English   Русский  

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել


  
դիտումներ: 126

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Պատճառն այն է, որ Իտալիայի Պարմա շրջանի Բերսետո քաղաքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացիություն է

շնորհվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:

Նշվում է, որ այդ կոչումը հանձնվել է Մարմածա ծովում գտնվող Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված Օջալանի փաստաբանին:

Օջաալանին պատվելու այս գործողությունն անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին: Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գաիանին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին համապատասխան նոտա է հղվել Օջալանին առնչվող այդ դեպքի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: