Հայերեն   English   Русский  

​Շվեդիայի թագավորը իր հինգ թոռների արտաքսել է թագավորական տնից


  
դիտումներ: 153

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը արտաքսել է թագավորական տնից իր հինգ թոռների՝ Մադլեն արքայադստեր երեք երեխաներին և արքայազն Կառլ Ֆիլիպի երկու երեխաներին:

Այդ մասին հոկտեմբերի 7-ին տեղեկություն է զետեղվել թագավորական տան կայքում:

Թագավորական տանը մնացել են միայն արքայադուստր Վիկտորյայի երկու երեխաները:

Արքայադուստր Մադլենը գրել է ինստագրամում, որ թագավորական տնից արտաքսումը հնարավորություն կտա իր երեխաներին ընտրելու այն, ինչով ցանկանում են զբաղվել իրենց կյանքում: Նրա խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր ծրագրված: Արքայազն Կառլ Ֆիլիպը համամիտ է քրոջը և նույնպես գրել է, որ արտաքսումն իր երեխաներին ընտրության մեծ ազատություն կտա:

Ընդ որում, բոլոր երեխաները, որոնց արտաքսել են թագավորական տնից, կպահպանեն իրենց տիտղոսները, սակայն նրանց դեպքում այլևս չի կարելի կիրառել «թագավորական մեծություն» դիմելաձևը:

Թագավորի որոշման մեջ նշված է, որ թագավորական տնից արտաքսվածները կարող են զբաղվել բիզնեսով և աշխատանքի տեղավորման սահմանափակումներ չեն ունենա:

Շվեդիայում սահմանադրական միապետություն է, թագավորի տիտղոսը փոխանցվում է բացարձակ ժառանգականության կանոններով, գոյություն ունի նաև ընտրվող խորհրդարան: Ներկայիս թագավոր Կառլ XVI Գուստավն իշխում է 1973 թավականից: Նրա ժառանգորդը ավագ դուստրն է՝ թագաժառանդ արքայադուստր Վիկտորյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: