Հայերեն   English   Русский  

​Լոնդոնում գրեթե 500 բնապահպան աշխուժակ է ձերբակալվել


  
դիտումներ: 75

Լոնդոնում երկու օրվա ընթացքում ձերբակալված էկոաաշխուժակների թիվը հասել է 471-ի: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Սքոթլանդյարդի մամլո ծառայությանը:

Տեղեկացվում է, որ Լոնդոնում հոկտեմբերի 8-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Extinction Rebellion բնության պահպանության շարժման 152 աշխուժակի: Փաստորեն երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել 471 մարդ:

Մարդկանց բռնել են հիմնականում քաղաքային մայրուղիներում երթևեկությունը խոչընդոտելու փորձերի և ոստիկանությանը դիմադրելու համար: Ցուցարարները փակել են մի շարք փողոցներ Լոնդոնի Վեստմինստեր պատմական կենտրոնում: Նրանք փակել են Վեստմինստերի կամուրջը, Թրաֆալգարի հրապարակ տանող ուղիները, Վիկտորյա առափնյայի մի մասը և կառավարական Ուայթհոլ փողոցը:

Բնապահպանների ցույցերը տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին աշխարհի 60 խոշոր քաղաքներում, այդ թվում և Փարիզում, Լոնդոնում, Ամստերդամում, Բեռլինում, Վանկուվերում: Ցուցարարների հիմնական պահանջը իշխանություններից անհապաղ պայքար սկսելն է կլիմայի փոփոխության դեմ: Մի շարք քաղաքներում ցուցարարները բերման են ենթարկվել փողոցներ և կամուրջներ փակելու փորձերի, ինչպես նաև չհամաձայնեցված հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: