Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիայի կառավարության հինգ անդամ հավանաբար հրաժարական է տալու


  
դիտումներ: 78

Մեծ Բրիտանիայի հինգ նախարար կարող է թողնել պաշտոնը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի՝ առանց նախնական գործարքի դուրս գալու վտանգի պատճառով:

Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով The Times թերթին:

Հաղորդվում է, որ աթոռը կլքեն Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթը, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների և սպորտի նախարար Նիկի Մորգանը, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդը, առողջապահության և սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոկը և Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոկսը:

Ինչպես նշել է թերթը, նրանց հրաժարականի հարցը ծագել է կառավարության նիստից հետո, որում նախարարները հայտնել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրի խզման հավանականության մասին, որը վերջ էր դրել Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտին: Թերթի աղբյուրը կարծիք է հայտնել նաև, որ ամենայն հավանականությամբ խորհրդարանի մեծ թվով պատգամավորներ լքեն Պահպանողական կուսակցությունը, եթե Ջոնսոնն այնուամենայնիվ որոշի գնալ «կոշտ» բրեքսիտի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: